ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԸ ՀԱՍՆԵԼ ԵՆ 492,2 ՄԼՐԴ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ

Փետրվարի 25-ի դրությամբ Ուսաստանի միջազգային պահուստները կազմել են 492,2 ԱՄՆ դոլար: Մինչ այդ՝ փետրվարի 18-ի դրությամբ, պահուստենրը կազմում էին 487,4 մլրդ ԱՄՆ դոլար: Այսպիսով, մեկ շաբաթվա ընթքացքում միջազգային պահուստներն աճել են 4,8 մլրդ դոլարով: Նշենք, որ ՌԴ միջազգային պահուստներն իրենցից ներկայացնում են «Банк России»-ի և կառավարության տնօրինության տակ գտնվող, բարձ իրացվելիությամբ ֆինանսական ակտիվներ: Միջազգային պահուստները բաղկացած են բազմաթիվ ակտիվներից, այդ թվում՝ արտարժութային, ինչպես նաև ոսկում, փոխառնության հատուկ իրավունքներում (SDR), ԱՄՀ պահուստային դիրքերում ներդրված ակտիվներից:
Share