ՌԴ-ՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ՎԻՐՏՈՒԱԼ IPO

Earn2Life.com գովազդային գործակալությունը Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ Second Life օնլայն աշխարհի SL Capital Exchange վիրտուալ բորսայում իրականացրել է արժեթղթերի առաջնային տեղաբաշխում` IPO: Ընդհանուր առմամբ, Earn2Life.com-ը վաճառքի է ներկայացրել իր բաժնետոմսերի 30%-ը, որը տեղաբաշխվել է շուրջ 200 ներդրողների շրջանում: Հատկանշական է, որ ընկերության ղեկավարը, վիրտուալ բորսայում վաճառելով «վիրտուալ» բաժնետոմսեր, աշխատել է մոտ 15 000 ԱՄՆ դոլար:

Նշենք, որ Second Life-ի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ վիրտուալ արժույթը կարող է փոխարկվել իրականի, մասնավորապես՝ PayPal վճարային համակարգի միջոցով, որը հնարավորություն է տալիս ստեղծել գործուն բիզնես-համակարգեր:

2010թ.-ի ընթացքում օնլայն աշխարհում գրանցվել են  մոտ 700 հազար օգտագործողներ, որոնք համակարգ են ներդրել ավելի քան 160 մլն ԱՄՆ դոլար:

Share