ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴԿԱՆՑ ՎԱՐԿԱՆԻՇԸ

Ճգնաժամը կարելի է համարել ավարտված, սակայն դեռևս անհաղթահարելի են մինչճգնաժամային ռեկորդները: Ռուսական «Финанс» ամսագիրը հրապարակել է 2011 թվականի Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց վարկանիշը, որը բնութագրող երկու կարևոր ցուցանիշներ` վարկանիշի առաջին 10-յակը ներկայացնող գործարարների համախառն կապիտալը և բոլոր 500 մասնակիցների համախառն կապիտալը, դեռևս չեն գերազանցում 2008 թվականի փետրվար ամսվա մակարդակը: 

Այժմ ներկայացնենք Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց վարկանիշը: Եվ այսպես, НЛМК ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Լիսինը, արդեն երկրորդ տարին անընդմեջ, «Финанс» ամսագրի կողմից ճանաչվում է Ռուսաստանի ամենահարուստ մարդը: Վերջինիս կարողությունը գնահատվում է 28.3 մլրդ դոլար: 2010 թվականի համեմատությամբ Վլադիմիր Լիսինի կարողությունն աճել է ավելի քան 50%-ով:

Վարկանիշի երկրորդ հորիզոնականում է Միխայիլ Պրոխրովը` «Օնեքսիմ» ընկերությունների խմբի նախագահը: Վերջինիս կարողությունը կազմել է 22.7 մլրդ դոլար: Հատկանշական է, որ Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց վարկանիշի առաջին եռյակից դուրս է մնացել Ռոման Աբրամովիչը` իր տեղը զիջելով «Մետալլոինվեստ» ընկերության հիմնադիր Ալիշեր Ուսմանովին: Այս գործարարի կարողությունը նախորդ մեկ տարվա ընթացքում զգալի աճել է և կազմել 19,9 մլրդ դոլար:

Ռուսաստանի միլիարդատերերի վարկանիշային ցուցակի առաջին հնգյակում են հայտնվել նաև  «Բազային էլեմենտ» ընկերության սեփականատեր և գործադիր տնօրեն Օլեգ Դերպասկան` 19.0 մլրդ դոլար կարողությամբ, և Ռոման Աբրամովիչը` 17,1 մլրդ դոլար կարողությամբ:

Նշենք նաև, որ Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց վարկանիշի առաջին տասյակն են ներկայացնում նաև  «Սեվերստալ» ընկերության հիմնական սեփականատեր և գործադիր տնօրեն Ալեքսեյ Մարդաշովը (17.05 մլրդ դոլար), Nafta Miskva ընկերության սեփականատեր Սուլեյման Կերիմովը (16,9 մլրդ դոլար),  «Ալֆա գրուպ» ընկերությունների խմբի սեփականատեր Միխայիլ Ֆրիդմանը (16 մլրդ դոլար) և «Ինտեռռոսա» ընկերության նախագահ Վլադիմիր Պատանինը (14,3 մլրդ դոլար): Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցուցակը եզրափակում են «Լուկօյլ» ընկերության նախագահ Վագիտ Ալեքպերովը` իր 10,9 մլրդ դոլար կարողությամբ:

Share