2010Թ.-ԻՆ ՌԴ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է 4.4%-ՈՎ

2010թ.-ին Ռուսաստանում մանրածախ առևտրաշրջանառությունն աճել է 4.4%-ով և կազմել 16.4 տրիլիոն ռուբլի: Այս ցուցանիշները հրապարակել է Ռուսաստանի Պետական Վիճակագրության Դաշնային Ծառայությունը:

2010թ.-ի մանրածախ առևտրաշրջանառության մեջ 12.7%-ը բաժին է ընկնում շուկաներին և տոնավաճառներին:

Ավելի վաղ վիճակագրական ծառայությունը հրապարակել էր 2010թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսների ցուցանիշները, որոնց համաձայն, մանրածախ առևտրաշրջանառությունը աճել էր 4.5%-ով և կազմել 14.6 տրիլիոն ռուբլի:

Share