ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԱՆԴԱՄԱԿՑԵԼ ԱՀԿ-ԻՆ ԱՐԴԵՆ ԱՅՍ ՏԱՐԻ

Ռուսաստանն ունի բոլոր հնարավորությունները 2011թ.-ին`17 տարվա բանակցություններից հետո, անդամակցել Առևտրի Համաշխարային Կազմակերպությանը (ԱՀԿ): Այս մասին հայտարարել է ԱՀԿ-ի ղեկավար Պասկալ Լամինը:

Դավոսում ընթացող համաշխարային տնտեսական համաժողովի ժամանակ ԱՀԿ-ի ղեկավարը լրագրողներին հայտնել է, որ վերջին 10 տարվա ընթացքում Ռուսաստանն առաջին անգամ ունի իրական հնարավորություն անդամակցելու ԱՀԿ-ին:

2010թ.-ի դեկտեմբերին Վրաստանի Արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ Ռուսաստանը ԱՀԿ-ին անդամակցելու համար առաջին հերթին պետք է բանակցի Վրաստանի հետ:

Հիշեցնենք, որ 2010թ.-ի նոյեմբերին Ռուսաստանը հայտարարեց ԱՀԿ-ին անդամակցելու շուրջ Եվրամիության հետ տարվող բանակցությունների ավարտի մասին: Մինչ այդ Ռուսաստանը ավարտել էր բանակցություններն ԱՄՆ-ի և Չինաստանի հետ:

Share