ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՃԵԼ

2010 թվականի առաջին հինգ ամիսների արդյունքներով Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառության համախառն ծավալը կազմել է 650,81 մլն դոլար: Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի տվյալների համաձայն` այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է շուրջ 12,4%-ով: 2009 թվականի առաջին հինգ ամսիների կտրվածքով Ռուսաստանի և Արդբեջանի միջև առևտրաշրջանառությանը համախառն ծավալը կազմել էր 578,144 մլն դոլար:
Հաշվետու ամիսներին Ռուսաստանից Ադրբեջան է արտահանվել 407,175 մլն դոլարի ապրանքներ, ընդ որում Ադրբեջանի ներմուծման համախառն ծավալների շուրջ 16,95%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին:
Ադրբեջանից Ռուսաստան արտահանման ծավալներն այս նույն ժամանակահատվածում աճել են 25,9%-ով և կազմել 243,64 մլն դոլար:
Share