ՀՈՒՆՎԱՐԸ ԱՌԱՎԵԼ ՇԱՀՈՒԹԱԲԵՐ Է ԵՂԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԻ ՀԱՄԱՐ

Ռուսական երկու պետական բանկերը` ВТБ-ն և «Խնայբանկ»-ը, 2010 թվականի հունվար ամսվա արդյունքներով ապահովել են զուտ շահույթի համեմատաբար ավելի բարձր մակարդակ, քան նախորդ տարվա  համապատասխան եռամսյակում: Ինչպես նշվում է այս բանկերի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ` «Խնայբանկ»-ի զուտ շահույթը հաշվետու եռամսյակում կազմել է 11,7 մլրդ ռուբլի, իսկ ВТБ24 բանկը, որը հանդիսանում է ВТБ ընկերությունների խմբի դուստր ընկերությունը, հաշվետու ամսվա արդյունքներով ապահովել է 2,54 մլրդ ռուբլի զուտ շահույթ:

Հատկանշական է, որ «Խնայբանկ»-ի զուտ շահույթն այս մեկ ամսվա արդյունքներով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը շուրջ 3,3 անգամ, իսկ ВТБ24 բանկի ամսական զուտ շահույթը կազմում է բանկի տարեկան շահույթի ավելի քան 60%-ը:

Նշենք նաև, որ 2009 թվականին ռուսական բանկերն իրենց հիմնական գործունեության արդյունքնում ապահովել են ավելի քան 125 մլրդ ռուբլի եկամուտ, իսկ ռուսական բանկերի վարկանիշում «Խնայբանկ»-ը և ВТБ-ն իրենց շահութաբերության մակարդակով զբաղեցնում են համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը:

Share