ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԲԱՆԿԵՐԸ «ԼՔՈՒՄ ԵՆ» ՌՈՒՍԱՍՏԱՆԸ

Ամերիկյան GE Money Bank ու շվեդական  Handelsbanken բանկեր լքում են ռուսական բանկային շուկան: Ինչպես հաղորդում են ռուսական աղբյուրները` GE Money Bank-ի հեռացումը պայմանավորված է համապատասխան պայմանագրային պարտավորությունների կատարմամբ, որոնք վերջինս ստանձնել էր «մայր» ընկերությունից ֆինանսկան օգնություն ստանալու դիմաց: Նշենք, որ GE Money Bank-ը հանդիսանում է General Electric Company ընկերությանը պատկանող  GE Capital ֆինանսական  կառույցի դուստր ընկերությունը:  Handelsbanken-ի հետքրքրության «կորուստը» ռուսական շուկայի հանդեպ ևս բացատրվում  է որոշակի ֆինանսկան դժվարություններով:

Նշենք, որ Ռուսաստանից արտասահմանյան բանկերի արտահոսքի մասին վերջերս պաշտոնապես հայտարարել էր նաև Ռուսաստանի Կենտրոնական բանկը:  Այս կառույցի պարզաբանմամբ` օտարերկրյա բանկերը մեծ ակտիվությամբ «լքում» են երկիրը, ինչի հիմնական պատճառը ռուսական պետական բանկերի կողմից առկա հզոր մրցակցությունն է: Միևնույն ժամանակ, ըստ վերլուծաբանների, Ռուսաստանից օտարերկրյա բանկերի հեռանալուց հետո զգալի կթուլանան ռուսական բանկերի` ֆինանսական ծառայությունների որակական բարելավման և ինքնարժեքի իջեցման ձգտումները:

ՌԴ կենտրոնական բանկի ներկայացրած վիճակագրական տվյալները վկայում են, որ վերջին մեկ տարվա ընթացքում Ռուսաստանը լքել է շուրջ 10 օտարերկրյա բանկ:
Share