ՌՈՒՍԱԿԱՆ ԵՐԿՈՒ ԲՈՐՍԱՆԵՐԻ ՄԻԱՁՈՒԼՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՀԵՏԱՁԳՎԵԼ

Ռուսական երկու խոշորագույն բորսաների` ММВБ-ի և РТС-ի միավորմանը կողմ են այս ֆինանսական կառույցների ոչ բոլոր բաժնետերերը: Մասնավորապես,  ММВБ-ի բաժնետերերը, ովքեր արդեն իսկ հանդես են եկել համապատասխան պաշտոնական հայտարարությամբ, գտնում են, որ բորսաների միաձուլման գործընթացը պետք է կամ դադարեցնել կամ մշակել միաձուման նոր ծրագիր: ММВБ-ի բաժնետերերն առաջարկում են երկու բորսաների միաձուլումն իրականացնել` РТС-ին փոխանցելով ММВБ բորսայի բաժնետոմսերի ոչ թե 65%-ն, ինչպես սահմանվել էր մինչ այս, այլ 35%-ը:  Իրենց նոր առաջարկը ММВБ-ի բաժնետերերը բացատրում են այն հանգամանքով, որ մինչ այս ստորագրված միաձուլման պայմանագրի մեջ ММВБ-ի շուկայական գինը «սխալ» է գնահատված:
ММВБ-ի և РТС-ի բաժնետերերը միասնական բորսայի ստեղծման հարցի շուրջ համաձայնության էին եկել 2011 թվականի սկզբին: Միաձուլման վերաբերյալ պայմանագիրը ստորագվել էր հունիս ամսին:
Նշենք նաև, որ ММВБ և РТС բորսաների միաձուլման արդյունքում կազմավորված նոր բորսայական կառույցի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվել է Ժակ տեր-Մկրտչյանը` ռուսական ներդրումային «Տրոյկա Դիալոգ» ընկերությունների խմբի նախկին գործադիր տնօրենը:
Ըստ վերլուծաբանների գնահատականների` «միաձուլված» նոր բորսայի շուկայական արժեքը կկազմի 5-7 մլրդ ԱՄՆ դոլար:
Հատկանշական է, որ բորսաների միաձուլմանն ակտիվորեն աջակցել են պետական պաշտոնյաները, որոնք մտադիր են Մոսկվան վերածել տարածաշրջանային ֆիանասական կենտրոնի:
Share