ՌՈՒՍԱՍՏԱՆԸ 18.8%-ՈՎ ԸՆԴԼԱՅՆԵԼ Է ԳԱԶԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ

2011 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ռուսական «Գազպրոմ» ընկերությունն ապահովել է արտահանման ծավալների շուրջ 26% աճ: Այս մասին հայտարարվել է ընկերության բաժնետերերի տարեկան նիստի շրջանակներում: Ստացված հաղորդագրության համաձայն՝ 2011 թվականի հունվար-մայիս ժամանակահատվածում ՌԴ-ից գազի արտահանման ծավալներն ավելացել են 18,8%-ով և կազմել 94,387 մլրդ խոր.մետր: Նշենք, որ 2010  թվականին Ռուսաստանից արահանվել է 184,944 մլրդ խոր.մետ գազ, որը 10,6%-ով գերազնացել է 2009 թվականի նույն ցուցանիշը:

Share