ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉԻ ԸՆԴԼԱՅՆԻ ՆԱՎԹԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ` ԼԻԲԻԱՅԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Ռուսաստանը չի ընդլայնի նավթի արդյունահանման ծավալները` Լիբիայում տիրող անկայուն իրավիճակով պայմանավորված նավթի համաշխարհային գների բարձրացման ներկայիս պայմաններում: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոն:
“Համաշխարհային շուկայում նավթի գների աճը պայմանավորված է հնարավոր պակասուրդի վախով, ինչը, սակայն, միայն կարճաժամկետ տպավորություն է»,- նշել է նախարարը` հավելելով. «Այս պահին բոլորը պետք է հանգստություն պահպանեն»: Այսպիսով, ՌԴ էներգետիկայի նախարարը մտահոգված չէ Լիբիայից նավթի մատակարարման հետ կապված հավանական խնդիրներով: Նրա խոսքերով` Ռուսաստանը կարող է երկարաժամկետ պայմանագրեր առաջարկել` կարճաժամկետ օգնության փոխարեն: «Իմ խորհուրդն է եվրոպական գնորդներին` երկարաժամկետ պայմանագրեր ստորագրեք և ապահովագրեք ձեզ գնային տատանումներից», – պարզաբանել է Շմատկոն:
Հունվար-փետրվար ամիսներում Ռուսաստանում նավթի արդյունաբերության ծավալներն աճել են 1.5%-ով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Միևնույն ժամանակ, Ռուսաստանից նավթի արտահանումը հեռավոր արտասահման նույն ամսիների կտրվածքով կրճատվել է 1.8%-ով և կազմել 34.33 մլն տոննա (4.265 բարրել/օր):
Share