2010Թ.-ԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՎԱՃԱՌԵԼ Է 10 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ ԵՎ ԶԻՆԱՄԹԵՐՔ

2010 թվականին Ռուսաստանը վաճառել է 10 մլրդ դոլար ընդհանուր արժեքով ռազմական տեխնիկա և զինամթերք: Ներկայումս ռուսական ռազմական արտադրանքի պատվերների համախառն ծավալը գերազանցում է 40 մլրդ դոլարը: ՌԴ պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ, Ռուսաստանը ռազմա-տեխնիկական համագործակցության ոլորտում գործընկեր է աշխարհի շուրջ 70 երկրների հետ: Ընդ որում, Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրների հետ կնքված` ռազմական տեխնիկայի և զինամթերքի մատակարարման պայմանագրերի ընդհանուր ծավալը կազմում է 12 մլրդ դոլար: Որոշ հաշվարկներով, Ռուսաստանն այսօր աշխարհում երկրորդն է` ռազմական նշանակության արտադրանքի վաճառքի ծավալներով:

Share