ՀՈՒՆՎԱՐ-ՓԵՏՐՎԱՐԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՑՎԵԼ Է 4.4% ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ

2011 թվականի հունվար-փետրվար ամիսերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, Ռուսաստանի ՀՆԱ-ն աճել է 4,4%-ով: Այս մասին տեղեկացնում է ՌԴ Տնտեսական զարգացման նախարարությունը: Ըստ պաշտոնական աղբյուրների` միայն փետրվարին հունվար ամսվա համեմատությամբ Ռուսաստանում տնտեսական աճը կազմել է 0,2%` առանց սեզոային գործոնների հաշվարկման: Նշենք, որ հունվարին տարեկան կտրվածքով գրանցվել էր 4,3% աճ: Այս տարվա համար ՌԴ կառավարությունը կանխատեսում է ՀՆԱ-ի աճ` 4,2%-ի սահմաններում:

Միևնույն ժամանակ, 2011 թվականի հունվար-փետրվար ամիսների արդյունքներով Ռուսաստանում հիմնական կապիտալում ներդրումների համախառն ծավալը կրճատվել է 2,3%-ով: Արդյունաբերության ոլորտում փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ գրանցվել է 5,8% աճ:

Share