ՌՈՒՍԱՍՏԱՆԸ 2010Թ.-Ն ԱՄՓՈՓԵԼ Է 4% ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃՈՎ

2010 թվականի արդյունքներով Ռուսաստանում գրանցվել է ՀՆԱ-ի 4% աճ` նախորդ տարի գրանցված 7,8% անկման դիմաց: Պաշտոնական վիճակագրության համաձայն, 2010 թվականին ՌԴ ՀՆԱ-ի ծավալը կազմել է 44,5 տրիլիոն ռուբլի: Նշենք, որ 2010 թվականի համար պաշտոնապես կանխատեսվել էր ՀՆԱ-ի աճի առավել ցածր տեմպ` 3,8%-ի սահմաններում:

Միևնույն ժամանակ, 2010 թվականին 2009 թվականի համադրելի գների համարեատությամբ ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորը կազմել է 110,3%:

Share