ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԵՐԸ «ԼՔՈՒՄ» ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ

Ռուսաստանի Կենտրոնական բանկի կողմից հրապարակված հաշվետվության համաձայն՝  օտարերկրյա բանկերը մեծ ակտիվությամբ «լքում» են երկիրը: Վերլուծաբանների կարծիքով` վերջինիս հիմնական պատճառը ռուսական պետական բանկերի կողմից առկա հզոր մրցակցությունն է: Միևնույն ժամանակ, ըստ վերլուծաբանների, Ռուսաստանից օտարերկրյա բանկերի հեռանալուց հետո զգալի կթուլանան ռուսական բանկերի` ֆինանսական ծառայությունների որակական բարելավման և ինքնարժեքի իջեցման ձգտումները:

ՌԴ կենտրոնական բանկի ներկայացրած վիճակագրական տվյալները վկայում են, որ օտաերկրյա բանկերը կորցրել են իրենց հետաքրքրությունը ռուսական բանկերի նկատմբ: Այսպես, 2011 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ոչ ռեզիդենտների մասնակցությունը Ռուսաստանի բանկերի կանոնադրական կապիտալում մեկ տարվա ընթացքում զգալի կրճատվել է և կազմել 27.14%: Միևնույն ժամանակ,  վերջին մեկ տարվա ընթացքում Ռուսաստանը լքել է շուրջ 10 օտարերկրյա բանկ:

Վերլուծաբանները փաստում են` այս հանգամանքը ապագայում իր ուղղակի ազդեցությունը կունենա Ռուսաստանում ֆինանսական ծառայությունների մատուցման որակի և գնի վրա:

Share