2010Թ.-ԻՆ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿԱԶՄԵԼ Է 7,2%

2010 թվականի արդյունքներով Ռուսաստանում գործազրկության մակարդակը կրճատվել է և 8,2%-ից հասել 7,2%-ի, ընդ որում միայն Մոսկվա քաղաքում գործազրկության մակարդակը սահմանվել է 1.1%: Պաշտոնական վիճակագրության համաձայն, 2011 թվականի սկզբի դրությամբ Ռուսաստանում տնտեսապես ակտիվ բնակչության ընդհանուր թվաքանակը կազմել է 75 մլն մարդ (ընդհանուր բնակչության շուրջ 53%-ը): Ցուցանիշը 2010 թվականի համեմատությամբ կրճատվել է 0.5%-ով:

Նշենք նաև, որ Աշխատանքի միջազգային կազմակերպության տվյալներով, Ռուսաստանում 2011 թվականի սկզբին գործազուրկ քաղաքացիների թվաքանակը կազմել է 6,2 մլն մարդ: 2010 թվականին ցուցանիշը կազմել էր 5,4 մլն մարդ:

Share