ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ՎՍՏԱՀ Է` ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՊԱՅԾԱՌ ԱՊԱԳԱ

Ռուսաստանի կառավարությունն իր առջև «փառահեղ» խնդիր է դրել` զարգացնել երկրի տնտեսությունն աննախադեպ տեմպերով: ՌԴ վարչապետ  Վլադիմիր Պուտինի համապատասխան հայտարարության համաձայն՝ ներկայումս մշակվում է ծրագիր` մոտական 10 տարիների ընթացքում  Ռուսաստանն աշխարհի տնտեսապես առավել զարգացած երկրների «հինգյակ»-ում ներգրավելու  ուղղությամբ: Միաժամանակ նպատակ է դրվել ավելցանել  այս երկրում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն՝ 19,7 հազ ԱՄՆ դոլարից ցուցանիշը հասցնելով մինչև 35 հազ ԱՄՆ դոլար:

Նպատակի իրականացման համար, ըստ ՌԴ վարչապետի, Ռուսաստանին անհրաժեշտ է ամենաքիչը երկու անգամ ավելացել աշխատանքի արտադրողականությունը, իսկ ոչ հումքային ոլորտներում անհրաժեշտ է իրականացնել լայնամասշտաբ տեխնիկական վերազինման աշխատանքներ:

Վլադիմիր Պուտինը վստահեցրել է, որ մինչև 2012թ.-ը ռուսական տնտեսությունը ամբողջովին կհաղթահարի ֆինանսական ճգնաժամի բացասական հետևանքները, և արդեն իսկ կայուն հիմքեր կստեղծվեն նպատակի իրագործման համար:

Share