ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆ – ԱՅՍ ՏԱՐԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՎԵՐԱԿԱՆԳՆԻ ԻՐ «ԿՈՐՑՐԱԾ» ԴԻՐՔԵՐԸ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Գալիք գյուղատնտեսական տարում Ռուսասատանը կարող է վերագակգնել  իր «առաջատար» դիրքերը հացահատիկի համաշխարհային շուկայում: Նման կարծիք է հայտնել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը: Նշենք, որ 2008-2009 թվականներին Ռուսաստանը համարվում էր հացահատիկի աշխարհի խոշոր մատակարարներից մեկը, սակայն  2010 թվականի օգոստոսի 15-ից մինչև այս տարվա հունիսի մեկն ընկած ժամանակահատվածում, երաշտի ու բերքի ծավալների կրճատման պատճառով, Ռուսատանում սահմանափակվել էր հացահատիկի որոշ տեսակների արտահանումը երկրից:

Պաշտոնական աղբյուրների համաձայն` ընթացիկ տարում Ռուսաստանը կարող է արտահանել  մոտ 15 մլն տոննա հացահատիկ և համաշխարհային շուկայում այս ցուցանիշուվ վերականգնել առաջատարի իր դիրքերը: Կանխատեսման համաձայն`  2011թվականին հացահատիկի բերքի ծավալը կկազմի 85-90 մլն տոննա: 

Share