ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՎՍՏԱՀԵԼԻ ԲԱՆԿԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ

Ռուսական խնայբանկ, «Ռոսսելխոզբանկ», ՎՏԲ և «ՌոսԲՌ» ( РосБР) բանկերը գլխավորում են Ռուսաստանի ամենավստահելի բանկերի վարկանիշային ցուցակը:

«Ֆինանս» պարբերականը, որը և հրապարակել է ռուսական բանկերի վարկանիշային ցուցակն` ըստ վստահելիության մակարդակի, լավատեսական կանխատեսումներ է ներկայացրել Ռուսաստանի բանկային համակարգի հետագա զարգացման ուղղությամբ:

Պարբերական հրապարակած տվյալներում նշվում է, որ 2009 թվականի չորրորդ եռամսյակը Ռուսաստանի բանկային համակարգի համար բնորոշվել է դրական տեղաշարժերով, մասավորապես, ժամկետանց վարկերի ընդհանուր ծավալը բանկային համակարգում դրսևորել է անկման միտում` տարեվերջին կազմելով 29.7 մլրդ ռուբլի:

Share