ՌԴ ԿԲ – ԿԵՂԾ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐ ԱՌԱՎԵԼ ՀԱՃԱԽ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ԵՄ-ՈՒՄ, ՔԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ

Ռուսական պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ`Ռուսաստանում կեղծ թղթադրամների թողարկման ծավալները երկու անգամ քիչ են, քան ԵՄ-ի տարածքում: Ռուսաստանի ԿԲ տվյալների համաձայն` Ռուսաստանում 1 մլն թղթադրամի հաշվով կեղծվում է 26-ը, միչնդեռ ԵՄ-ի երկրներում՝ 50-ը: ԱՄՆ-ում այս նույն ցուցանիշը միջին հաշվով կազմում է 58: Ինչպես հայտարարել է ՌԴ ԿԲ ներկայացուցիչը` վերջին մեկ տարվա ընթացքում Ռուսատսանում գրանցվել է կեղծ թղթադրամների շրջանառության անկում` առավելապես պայամնավորված նոր թղթադրամների տպագրությամբ:

Նշենք, որ 2011 թվականին Ռուսաստանում նախատեսվում է թողարկել նաև 500 և 5000 ռուբլի արժողությամբ թղթադրամներ:

Share