ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 75%-Ն ԱՂՔԱՏ Է

Պաշտոնական տվյալների համաձայն` Ռուսաստանի բնակչության երեք քառորդն աղքատ է: Միևնույն ժամանակ, միլիոնատերերի և միլիարդատերերի քանակով այս երկիրը զբաղեցնում է աշխարհում հինգերորդ տեղը: Փորձագետների կարծիքով` հասարակության նման տարանջատումը աղքատների և հարուստների միջև խոչնդոտում է երկրի բնականոն զարգացմանը և ստեղծում ներքաղաքական ու տնտեսական անկայուն վիճակ: 

Նշենք նաև, որ փորձագետներն աղքատների և հարուստների ընդհանուր հարաբերակցության ուսումնասիրություն են իրականացվել ԱՊՀ խոշոր տնտեսություն ունեցող երկրներում` ուսումնասիրելով բնակչության եկամուտները, և եկել են այն եզրակացության, որ այս բոլոր երկրներում աղքատ և սոցիալապես անապահով բնակչությունը կազմում է երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը: Ուսումնասիրությունները կատարվել են Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազաղստանում, Բելառուսում և Ադրբեջանում: Վերջինիս սոցիալապես անապահովների ընդհանուր թվաքանակով զբաղեցնում է առաջին հորիզոնականը:

Share