ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳՈՒՄ ԲՌՆԱԳՐԱՎԵԼ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴՈՒ ԱԿՏԻՎՆԵՐԸ

Լյուքսեմբուրգյան դատարանը որոշում է ընդունել բռնագրավել Ռուսաստանի ամենահարուստ մարդու` НЛМК ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Լիսինի ակտիվները:  Նշենք, որ Վլադիմիր Լիսինը ամերիկյան Forbes ամսագրի, ինչպես նաև ռուսական «Финанс» ամսագրի կողմից ճանաչվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդը: Վերջինիս կարողությունը ներկայումս գնահատվում է 28.3 մլրդ դոլար:

Նշվում է, որ Ռուսաստանի ամենահարուստ մարդու դեմ դատական հայցը ներկայացվել է Մ.Մակսիմովի կողմից: Վեճի առարկան  հանդիսանում է НЛМК ընկերությունը:

Share