ՀՀ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ԱՖԿ «ՍԻՍՏԵՄԱ»-Ի ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԱՐԴԵՆ 0,0019%-Ը

Ռուսական ԱՖԿ «Սիստեմա» կորպորացիան հայտարարել է ընկերության կանոնադրական կապիտալում տնօրենների խորհրդի անդամների մասնաբաժինների փոփոխության մասին: Ինչպես նշվում է ընկերության  պաշտոնական հայտարարության մեջ` ԱՖԿ «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի անդամներից յուրաքանչյուրի բաժնեմասն ավելացել է 0,0009%-ով: Նշենք, որ Լոնդանյան ֆոնդային բորսայում ընկերության յուրաքանչյուր  բաժնետոմսը գնահատվում է մոտ 24,85 ԱՄՆ դոլար:

ԱՖԿ «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի անկախ անդամ է նաև ՀՀ երկրորդ նախագահը: Ներկայումս Ռոբերտ Քոչարյանի մասնաբաժինը. ավելացումից հետո, կազմում է 0,0019%:

ԱՖԿ «Սիստեմա» կորպորացիան ռուսական խոշորագույն ընկերություններից է: Այն հիմնադրվել է 1993 թվականին: ԱՖԿ «Սիստեմա»-ին են պատկանում ՄՏՍ, Կոմսթար-ՕՏՍ, Սինտրոնիքս, ՄՎԶԲ (Մոսկվայի վերակառուցման և զարգացման բանկ), «Մանկական Աշխարհ», Ինտուրիստ, ՌՏՏ (Ռադիոտեխնիկա և տիեզերական տեխնոլոգիաներ) ընկերությունները և այլ ակտիվներ:

Հայաստանում գործունեություն են ծավալում ԱՖԿ «Սիստեմա» կորպորացիային պատկանող երեք ընկերություններ` ՄՏՍ, Կոմսթար-ՕՏՍ և Սինտրոնիքս:

Share