«ՏԱՇԻՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՄԵԾ ՆԱԽԱԳԻԾ

«Տաշիր» ընկերությունների խումբը Ռուսաստանում իրականացրնում է ներդրումային մեծ նախագիծ, որի շրջանակներում Յարոսլավլում բացվել է «ՌԻՈ» առևտրի և ժամանցի համալիրը: Այս ներդրումային նախագծի ընդհանուր արժեքը կազմել է 120 մլն ԱՄՆ դոլար: Համալիրը զբաղեցնում է 70 հազ. քառ. կմ տարածք և իր մեջ ներառում է առևտրային պատկերսարահ, մթերային, էլեկտրոնիկայի ու կենցաղային տեխնիկայի հիպերմարկետներ, մի քանի կինոսրահներ, բրենդային խանութներ, բոուլինգի և բիլիարդի սրահներ, ռեստորաններ և այլն:

Հատկանշական է, որ նորաբաց համալիրում իր «ներկայությունն է ապահովել» նաև ComedyCafé ռեստորանային նախագիծը, որն իրականացվում է ComedyClub-ի հետ համատեղ:

Առաջիկայում նախատեսվում է «ՌԻՈ» առևտրի և ժամանցի համալիրների բացում Ռուսաստանի այլ խոշոր քաղաքներում:

«Տաշիր» ընկերությունների խումբը (Tashir Group) հիմնադրվել է 1999 թվականին` ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանի կողմից: Tashir Group-ը ներկայումս հանդիսանում է Ռուսաստանի խոշորագույն ընկերություններից մեկը:

Share