ԳԱՐԵԳԻՆ ԹՈՍՈՒՆՅԱՆ – ԲԱՆԿԵՐԻՆ ՊԵՏՔ ՉԷ ՄԵՂԱԴՐԵԼ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՐՁՐ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Պետք չէ բանկերին մեղադրել վարկերի բարձր տոկոսադրույքներ սահմանելու համար: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի բանկերի միության նախագահ Գարեգին Թոսունյանը, ով վստահ է, որ բարձր տոկոսադրույքների հիմնական պատճառը ցածր մրցակցային դաշտն է: Թոսունյանի կարծիքով թույլ մրցակցության պայմաններում միշտ էլ առկա է որևէ ապրանքի կամ ծառայության պակասուրդ, ինչով էլ պայմանավորված այդ ապրանքը արտադրող կամ ծառայությունը մատուցող ընկերությունը կարող է բարձրացնել իր արտադրանքի գինը:

Անդրադառնալով առաջիկա տարիների ընթացքում վարկերի տոկոսադրույքների կրճատման հավանականությանը` Թոսունյանը նշել է, որ կարճաժամկետ հատվածում, Ռուսաստանում առկա բարձր գնաճի պայմաններում, վարկերի տոկոսադրույքների կրճատումն անիրական է:

Share