ԺԱՆ ԿԼՈԴ ՏՐԻՇԵ – ԵՄ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՆՈՐ ՃԳՆԱԺԱՄ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ

Մոտ ապագայում ԵՄ տնտեսությանը նոր ճգնաժամ չի սպառնում: Նման հայտարարությամբ հանդես է եկել Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Ժան Կլոդ Տրիշեն` Իտալիայում ընթացող գլոբալիզացման հարցերին նվիրված ֆորումի շրջանակներում: Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի խոսքերով` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի կրկնվելու հավանականությունը բավականին փոքր է, իսկ համաշխարհային տնտեսության վերականգնման միտումները` նկատելի:
Ժան Կլոդ Տրիշեն կոչ է արել նաև Եվրամիության անդամ երկրներին ընտրել միասնական դիրքորոշում` Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) վարած քաղաքականության և վերջինիս ղեկավար մարմիններում մի քանի երկրների, և մասնավորապես, Չինաստանի և Հնդկաստանի մասնակցության շրջանակների ընդլայնման հարցերում: Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավարի գնահատմամբ` ԱՄՀ-ն այսօր ձեռք է բերել կարևոր նշանակություն համաշխարհային տնտեության կարգավորման և վերահսկողության գործընթացներում, և այս տեսանկյունից կարևոր է ԵՄ անդամ երկրներին ներկայանալ միասնական դիրքորոշմամբ` ԱՄՀ-ի վերաբերող ցանկացած հարցում:
Share