«ՏՐՈՅԿԱ ԴԻԱԼՈԳ»-Ի ՎԱՃԱՌՔԻ ՇՈՒՐՋ ՏԱՐՎՈՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆ ԱՎԱՐՏԻՆ

Հարավաֆրիկյան Standard Bank Group բանկային խումբը, որը տնօրինում է ռուսաստանաբնակ հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության բաժնետոմսերի 36.4%-ը, պաշտոնապես հայտարարել է, որ «Տրոյկա Դիալոգ» ընկերության վաճառքի շուրջ տարվող բանակցություններն արդեն իսկ մոտեցել են ավարտին: «Տրոյկա Դիալոգ»  ընկերության  նոր բաժնետեր կդառնա ռուսական Խնայբանկը: Ինչպես այսօր` մարտի 11-ին, լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Խնայբանկի ղեկավար Գերման Գերֆը` «Տրոյկա Դիալոգ» ընկերությունը գնահատվել է 872 մլն դոլար:

Հիշեցնենք, որ ռուսական Խնայբանկը «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության վերահսկիչ փաթեթը ձեռքբերելու իր մտադրության մասին հայտարարել էր դեռևս անցյալ տարի: Այդ ժամանակ «Տրոյկա Դիալոգ» ներդրումայի ընկերության ընդհանուր արժեքը գնահատվել էր շուրջ 1 մլրդ դոլար:

Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն` «Տրոյկա Դիալոգ» ընկերության հիմնադիր և ներկայիս տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը դեռևս երեք տարի կշարունակի զբաղեցնել իր պաշտոնը:
Share