ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՀԻՄՆԱԴՐԱԾ «ՏՐՈՅԿԱ ԴԻԱԼՈԳ»-Ի 100% ԲԱԺՆԵՏԵՐՆ ԱՐԴԵՆ ՌՈՒՍԱԿԱՆ «ՍԲԵՐԲԱՆԿՆ» Է

Ռուսական «Սբերբանկ»-ը և ռուսաստանաբնակ հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերությունը պաշտոնապես հայտարարել են, որ արդեն իսկ ստարագրվել է «Տրոյկա Դիալոգ» ընկերության 100% բաժնետոսմերը «Սբերբանկ»-ին փոխանցելու բոլոր իրավական փաստաթղթերը: Հիշեցնենք, որ «Սբերբանկ»-ը` «Տրոյկա Դիալոգ» ընկերության բաժնետոմսերի գնման վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ հանդես էր երեկ այս տարվա մարտի 11-ին` տեղեկացնելով, որ գործարքի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 1 մլրդ դոլար:
Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն` «Տրոյկա Դիալոգ» ընկերության հիմնադիր և ներկայիս տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը դեռևս երեք տարի կշարունակի զբաղեցնել իր պաշտոնը:
Նշենք նաև, որ «Տրոյկա Դիալոգ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը, The Troiker կորպորատիվ պարբերականին տված հարցազրույցում պարզաբանելով «Սբերբանկ»-ի հետ կնքված գործարքը, նշել է, որ այս ուղղությամբ ձևավորված սպասումները բացասական ազդեցություն են թողել ներդրումային ընկերության`  2010-2011 ֆինանսական տարվա առաջին կիսամյակի գործունեության ֆինանսական ցուցանիշների վրա և վստահություն հայտնել, որ գործարքի վերջնական կնքումը թույլ կտա դուրս գալ ստեղծված անորոշությունից և սահմանել բիզնեսի զարգացման նոր ուղիներ:
Share