ԺԱՆ-ԿԼՈԴ ՏՐԻՇԵ – ԵՎՐԱԳՈՏՈՒՄ ԴԵՌԵՎՍ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ ԵՆ ԳՆԱՃԱՅԻՆ ՌԻՍԿԵՐ

Վերջին ժամանակահատվածում Եվրագոտում մեծանում են գնաճային ռիսկերն, ինչը նշանակում է, որ Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) ներկայացուցիչները պետք է ցուցաբերեն առավել զգույշ, բայց միևնույն ժամանակ առավել արդյունավետ մոտեցում: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԵԿԲ նախագահ Ժան Կլոդ Տրիշեն` բանկի խորհրդի նիստին հաջորդած մամլո ասուլիսի շրջանակներում: ԵԿԲ նախագահի խոսքերով` Եվրոպական կենտրոնական բանկը պատրաստ է գործել հստակ և արդյունավետ` ժամանակին արձագանքնելով իրավիճակային փոփոխություններին: 

Նշենք, որ ԵԿԲ վերլուծաբանները հերթական այս նիստի շրջանակներում վերանայել են իրենց կանխատեսումները գնաճի ուղղությամբ: 2011 թվականին համար ԵԿԲ-ն կանխատեսում է 2.2-6% գնաճ, իսկ 2012 թվականի համար` 1-2,4% գնաճ:

Նիստի շրջանակներում ԵԿԲ խորուրդն անփոփոխ է թողել հաշվարկային տոկոսադրույքը` տարեկան 1% մակարդակում: Սա ցուցանիշի նվազագույն մակարդակն է` 1999 թվականից ի վեր, երբ կազմավորվել էր ԵԿԲ-ն:

Share