ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է «ԵՎՐՊԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ» ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայում ստեղծվել է նոր նախարարություն: Այն բացառապես պետք է զբաղվի Եվրամիությանն (ԵՄ) անդամակցության հարցերով: Նշենք, որ ԵՄ անդամակցության խնդրանքով պաշտոնական դիմում Թուրքիան ներկայացրել էր դեռևս 1987 թվականին: 2005 թվականին Եվրոպական հանձնաժողովի որոշմամբ սկսվել են Թուրքիայի` ԵՄ անդամակցության հարցերի շուրջ քննարկումները:

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը ներկայումս կողմ են Իտալիան և Պորտուգալիան, սակայն կտրականապես դեմ են Գրեմանիան և Ֆրանսիան: Ըստ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Թուրքիան կարող է ձեռք բերել ԵՄ-ի արտոնյալ գորընկերոջ կարգավիճակ, բայց ոչ ավելին:

Հատկանշական է, որ հարցումների արդյունքում պարզվել է, որ ԵՄ անդամ երկրների բնակչության մեծամասնությունը դեմ է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը:

Share