2010Թ.-ԻՆ VIMPELCOM-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹ 49,2% ԱՃ

Vimpelcom ընկերությունը, որը հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցող աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկն է, այսօր հրապարակել է 2010 ֆինանսական տարվա (որն ավարտվել է 2010 թվականի դեկտեմբերի 31-ին) իր ֆինանսական և օպերացիոն գործունեության արդյունքները: Այսպես, 2010 թվականի արդյունքներով ընկերության հիմնական ֆինանսական ցուցանիշներն այսպիսին են. 

– Բջջային հեռախոսակապի սեգմենտում բաժանորդային պայմանգրերի ընդհանուր թիվն աճել է՝ հասնելով 92,7 միլիոնի (նախորդ տարվա համեմատությամբ աճը կազմել է 43,5%),

– Զուտ օպերացիոն շահույթն աճել է 20,8%-ով՝ կազմելով 10,5 մլրդ ԱՄՆ դոլար,
– Զուտ շահույթը կազմել է 1,7 ԱՄՆ դոլար (49,2%-անոց աճ),

– Զուտ փոխառնությունները տարվա ընթացքում կրճատվել են 0,7 մլրդ ԱՄՆ դոլարով,
– Վճարվել է 850 մլն ԱՄՆ դոլարի միջանկյալ դիվիդենտներ:
Ընկերության գլխավոր տնօրեն Ալեկսանդր Իզոսիմովը, վերլուծելով ընկերության գրանցած ֆինանսական ցուցանիշները, հայտարարել է. «2010 թվականի վերջին եռմասյակում, ինչպես նաև ամբողջ տարվա կտրվածքով ընկերությունը լավ արդյունքներ է ցույց տվել` էական աճ արտահայտելով 2009 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ: Մեր արդյունքներն արտահայտում են մեր հիմնական շուկաներում մակրոտնտեսական ցուցանիշների վերականգնման փաստը, ինչպես նաև հետևանք են «Կիևսթարի» հետ համախմբան, ընկերության զարգացման ուղղությամբ մեր ջանքերի և բաժանորդային բազայի բարելավման: Մենք շարունակում ենք պահպանել մեր ամուր ֆինանսական դիրքերը»:

ԱՊՀ անդամ երկրներում ընկերությունն ապահովել է հետևյալ ցուցանիշները.

– ԱՊՀ տարածաշրջանում բաժանորդային բազան աճել է մինչև 15,6 մլն մարդ: Աճը կազմել ե ռեկորդային 37,7% (մինչդեռ նախորդ տարի աճը կազմում էր ընդամենը 5,6%),

– 23,4% -անոց աճ է գրանցվել ինտերնետի լայնաշերտ հասանելիության սեգմենտում, ինչը հիմնականում պայմանավորված է Հայաստանում և Ղազախստանում ինտերնետի սպառման ակտիվ զարգացմամբ:

Հիշեցնենք, որ “ԱրմենՏել” ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) մտնում է “ՎիմպելԿոմ Լթդ” ընկերությունների խմբի մեջ, որն ընդգրկում է ձայնային կապի ծառայություններ, կապի տելեմատիկ ծառայություններ, տվյաների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող կապի օպերատորներ: “ՎիմպելԿոմ” ընկերությունների

խումբը ներառում է Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում,  Հայաստանում, Ղրղզստանում, Վիետնամում և Կամբոջայում կապի ծառայություններ մատուցող ընկերություններ:  Ծառայությունները մատուցվում են Beeline ապրանքանիշով: “ՎիմպելԿոմ” ԲԲԸ առաջին ռուսական ընկերությունն է, որը գրանցվել է Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում էին VIP ծածկագրով: 2010թ-ի ապրիլին, երբ “Վիմպելկոմ” ԲԲԸ և "Киевстар”-ի բաժնետոմսերի փաթեթների միավորման արդյունքում ձևավավորվել է “ՎիմպելԿոմ Լթդ" հոլդինգային ընկերությունը, VIP ծածկագիրը վերագրանցվեց “ Վիմպելկոմ Լթդ "-ի:

Share