Համաշխարհային բանկի (ՀԲ) ներկայացուցիչ Ժեյլկո Բոգետիչը (Zeljko Bogetic) հայտարարել է, որ Ռուսաստանի ՀՆԱ-ն կվերադառնա իր մինչճգնաժամային մակարդակին արդեն 2012 թվականի երրորդ եռամսյակում: Տնտեսագետի կանխատեսումների համաձայն առաջիկա երեք տարիների ընթացքում Ռուսաստանում ՀՆԱ-ի աճը միջինը կկազմի 3.5%: