ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ ԵՆ` ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԱՀԿ ԱՆԴԱՄ ԱՐԴԵՆ ԱՅՍ ՏԱՐԻ

Ռուսաստանը կարող է անդամակցել Առևտրի Համաշխարհային Կազմակերպությանն (ԱՀԿ) արդեն 2011 թվականին, կամ ամենաուշը` 2012 թվականին: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը` նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ առևտրիային ներկայացուցիչ Ռոն Կերկը` ամերիկյան կոնգրեսի հանձնաժողովի նիստերից մեկի շրջանակներում: «Եթե դա տեղի չունենա 2011 թվականին, ապա, առանց որևէ կասկածի, տեղի կունենա հաջորդ տարի», – նշել է Ռոն Կերկը: Նշենք, որ մինչ այս Ռուսաստանի պաշտոնական աղբյուրները հայտարարել էին, որ հավանական է, որ Ռուսաստանը դառնա ԱՀԿ անդամ առաջիկա վեց ամիսների ընթացքում: Հատկանշական է, որ  ԱՀԿ անդամակցության գործում ԱՄՆ-ն և Եվրամիությունը զգալիորեն «աջակցում են» Ռուսաստանին:
Հիշեցնենք, որ ԱՀԿ կանոնների համաձայն, կազմակերպության անդամ բոլոր 153 երկրներն ունեն իրավունք` «արգելել» նոր երկրի մուտքը ԱՀԿ: Այս դեպքում ԱՀԿ անդամ դառնալու ցանկություն հայտնած երկիրը պարտավորվում է բանակցություններ վարել բացարկ ներկայացրած երկրի հետ:
Երկար ժամանակ Ռուսաստանի մոտ «չէր ստացվում» երկկողմ բանակցությունները Վրաստանի հետ:
Share