YANDEX-Ը ՄՏԱԴԻՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ IPO

Ռուսական ինտերնետային Yandex ընկերությունն այս տարվա հունիսին նախատեսում է իրականացնել IPO (արժեթղթերի առաջնային տեղաբաշխում): Ընկերությունը նախատեսում է IPO-ն կազմակերպել Nasdaq ֆոնդային բորսայում, իսկ գործընթացը կկազմակերպեն  Morgan Stanley և Deutsche Bank բանկերը:

Bloomberg-ի փոխանցմամբ` ռուսական «որոնումներիե Yandex ընկերությունը նախատեսում է IPO-ի շրջանակններում ներգրավել մեկ մլրդ դոլար: Նշենք, որ մոտ ժամանակներում  Yandex-ը պատրաստվում է համապատասխան դիմում ներկայացնել SEC-ին:

Այսօր Yandex-ը տնօրինում է ռուսական «որոնումներիե շուկայի 65%-ը:

Share