Բաժին. Սոցիալական

«ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ»-Ի «ԱՄԱՌԱՅԻՆ ՆԵՐՇՆՉԱՆՔ» ՆԱԽԱԳԻԾԸ` ԱՐՏԱՇԱՏՈՒՄ

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը` «ՄՏՍ»-ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունը, իր «Ամառային ներշնչանք» նախագծի հերթական միջոցառման շրջանակներում այցելել է Արարատի մարզի Արտաշատ քաղաքի տաղանդաշատ երեխաներին: Նրանց համար հայտարարված է եղել մրցույթ, որի հիմնական թեման եղել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը: Արտաշատը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին դիմավորել է տեղի գեղագիտական դպրոցներում սովորող երեխաների աշխատանքներով:
Այս նախագիծը բացահայտում եւ զարգացնում է Հայաստանի մարզերում բնակվող երեխաների ստեղծագործական տաղանդը: Աշխատանքների գնահատման չափանիշներ են յուրօրինակությունը, վառ արտահայտչականությունը եւ մշակութային առանձնահատկությունների արտահայտումը: Մասնակցող աշխատանքները ներկայացվում են տարբեր ժանրերում` ազգագրական պարեր, երգեցողություն, նկարչություն, ասեղնագործություն, դրամատիկ արվեստ, արհեստներ եւ լուսանկարչություն: Աշխատանքները թեմատիկորեն պետք է կապված լինեն ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ կամ   պարունակեն ընկերության կորպորատիվ նշանը:
«Մենք պետք է խրախուսենք մեր երեխաներին սիրել ստեղծագործական եւ նորարարական աշխատանքը: Վաղվա օրվա մասին հոգալը մեր այսօրվա պարտականությունն է. այն լուսավոր կլինի, եթե այսօր իմանանք, թե ինչպես դաստիարակել մեր երեխաներին ու ինչպես նրանց տաղանդը դարձնել վաղվա բարօրության գրավականը», – նշել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի` օգոստոսի 19-ին սկսված «Ամառային ներշնչանք» նախագիծն ընդլայնում է իր սահմանները` ներգրավելով Հայաստանի բոլոր մարզերը եւ երեխաներին մատուցելով աշխատանքում առողջ մրցակցության բերկրանքի նոր պահեր:
«ՎիվաՍել–ՄՏՍ»-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային եւ տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում այն կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց եւ բաժանորդների զգալի բազա:
«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսատանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 93.98 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ:
Share