Բաժին. Սոցիալական

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ»-Ը ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ՄԱՆԿԱՏՆԵՐԻՆ

Նոր ուսումնական տարվա մեկնարկի ու գիտելիքի օրվա կապակցությամբ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ հերթական նվիրատվությունն է կազմակերպել Հայաստանի  մանկատներին: Ինչպես «Բիզնես 24»-ին հայտնեցին ընկերությունից, Երեւանի, Գյումրու, Գավառի, Վանաձորի 6 մանկատներ եւ երեխաների խնամքի ու պաշտպանության գիշերօթիկ հաստատություններ մարզական գույք, համակարգիչ ու հեռուստացույց  նվեր ստացան: Գեղեցիկ անակնկալը իր շարունակությունը կունենա նաեւ ԼՂՀ կրթաօջախներում ու մանկապարտեզներում:

Լինելով հանրապետության ամենախոշոր ընկերություններից մեկը «ՀայՌուսգազարդ»-ը  գիտակցում է իր պատասխանատվությունը նպատակային սոցիալական ծրագրերի իրականացման գործում: Սկսած  2001 թվականից` ընկերությունը սոցիալական աջակցության բազմաթիվ ու բազմաբնույթ ծրագրեր է իրականացրել մշակույթի, կրթության, սպորտի  բնագավառներում:

Share