Բաժին. Սոցիալական

ՇԱՀՈՂ ԿՏՐՈՆ – ՄԱՐՏԻ 6 – ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀՀ Պետական Եկամուտների Կոմիտեից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարների 2010 թվականի մարտի 6-ին կայացած վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերն են (առաջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ)`
 
4    5    0    4    8    6    7    3

2010 թվականի փետրվարի 6-ին կայացած վիճակահանությանը մասնակցել են միայն 2010 թվականի փետրվարի 1-ից մինչև 28-ը ներառյալ քաղաքացիների կողմից ստացած ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարները:

Շահող կտրոններ են համարվում այն կտրոնները, որոնց առաջին 4, առաջին 5, առաջին 6, առաջին 7 կամ առաջին 8 թվերը համընկնում են վիճակահանության արդյունքում հայտնի դարձած թվերին` ըստ հաջորդական հերթականության:

Քաղաքացիները շահումները կարող են ստանալ 2010 թվականի մարտի 9-ից մինչև 31-ը ներառյալ բանկերի բաժանմունքներում` անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, ներկայացնելով նաև անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը և կտրոնի բնօրինակը:

Share