Բաժին. Սոցիալական

ԱՐՄԵՆՏԵԼԸ ՄԵՐՁԵՑՆՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԵՎ ՌՈՒՍԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հովանավորում է «Ա.Պ. Չեխով. ռուսական և ազգային գրականություն» միջազգային կոնֆերանսը, որը կազմակերպել է արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հասարակական կազմակերպությունը (АОКС), «Հայ-ռուսական» բարեկամություն ընկերությունը և Երևանի հումինատար ինստիտուտը: Կոնֆերանսին, որը նվիրված է  Չեխովի 150 ամյակին,  մասնակցում են ԲՈՒՀ-երի ներկայացուցիչներ, գիտնականներ և  գրականագետներ Ռուսաստանից, Վրաստանից և Հայասատանից:  

Կոնֆերանսի մասնակիցները կքննարկեն երկու մեծ գրականությունների փոխներթափանցման հարցեր, ինչպես նաև հետսովետական երկրների ազգային ԲՈՒՀ-երում Չեխովի ստեղծագործությունների դասավանդման փորձի փոխանակում կունենան:

«Մշակույթին և կրթության աջակցությունը ավանդաբար կենտրոնական տեղ է զբաղեցնում մեր ընկերության սոցիալական ռազմավարության մեջ` արտացոլելով վառ ապագայի գաղափարները: Կոնֆերանսը կօգնի բարձացնել երիտասարդության հետաքրքրությունը դասական գրականության հանդեպ` ևս մեկ անգամ հնարավորություն ընձեռելով հաղորդակցվել մեծն ռուս գրողի արվեստին»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Մենք բարձր ենք գնահատում «ԱրմենՏել» ընկերության համգործակցությունը Հայաստանի կրթական և հասարարակական կազմակերպությունների հետ և համոզված ենք, որ դա կդառնա բարի ավանդույթ»,-ասաց «Հայ-ռուսական» բարեկամություն ընկերության նախագահ, Հայաստանի հումանիտար ինստիտուտի ռեկտոր Միքայել Ամիրխանյանը:

Ելույթ ունեցողների նյութերի հիման վրա գիրք կհրատարակվի:

Հիշեցնենք, որ ԱրմենՏել ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ)  «Վիմպելկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է, որը տրամադրում է ֆիքսված և բջջային հեռախոսակապի ծառայություններ Հայաստանի Հանրապետությունում: «Վիմպելկոմ» ընկերությունների խումբը հեռահաղորդակցության օպերատոր է, որը մատուցում է ձայնային կապի և տվայների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակում, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ կապի ծառայություններ: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի  մեջ են մտնում բջջային կապի  մի շարք օպերատորներ, որոնք մատուցում են իրենց ծառայությունները Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում  և Հայաստանում: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի արտոնագրերը ընդգրկում են ընդհանուր 340 մլն բնակչությամբ տարածքներ: «Վիմպելկոմ» ԲԲԸ  առաջին ռուսական ընկերությունն էր, որը գրանցվեց Նյու-Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկագրով:

Share