Սոցիալական

Վիվա-ՄՏՍ. Անժամկետ հասցե դարձած կացարանը մինչև տարեվերջ հիշողություն կդառնա

Լոռու մարզի Լեռնավան գյուղում ապրող Հակոբյանների համար, ժամանակավոր կացարանը  դարձել է բնակության անժամկետ հասցե: Երկրաշարժից հետո, ավելի քան 30 տարի, ընտանիքն ապրում է 27քմ մակերեսով վագոն-տնակում: Անշուք ու արդեն քայքայված կացարանում 3 երեխա է մեծացել: Աղջիկներն արդեն ամուսնացել են և հեռացել ճնշող պատերից: Կացարանում հիմա տան կրտսեր որդին է ապրում՝ ծնողներ հետ: Բազմանդամ ընտանիքի հայրը՝ Սամվելը, տարիներ առաջ փորձել է լուծում գտնել և շինարարություն է սկսել, սակայն գործը կիսատ է մնացել:

«Շատ դժվարություններ ենք հաղթահարել այս կացարանում: 90-ականներից այստեղ ենք ապրել: Ներսում ջուր և գազ չունենք, խոհանոց էլ չկա: Մի փոքրիկ հատված ենք հարմարեցրել, որն օգտագործում ենք միայն ամռանը. ձմռանն այնքան ցուրտ է, որ ամեն ինչ սառում է: Անունով խոհանոց է, բայց նպատակին չի ծառայում: Անձրևներից ամբողջությամբ դեֆորմացվել է, առաստաղը պոկվել է և դուրսն ու ներսը չեն տարբերվում: Մենք 7 թոռնիկ ունենք: Երբ ամբողջ ընտանիքս հավաքվում է՝ ներսում կանգնելու տեղ չի մնում»,-ասել է տանտիրուհին՝ Լարիսա Չալիկյանը:

Ընթացիկ տարվա գարունը որքան դժվար, նույնքան ավետաբեր է եղել Հակոբյանների համար: Ընտանիքն ընդգրկվել է գործընկեր կառույցների՝ Վիվա-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրում: Համավարակը փոխել է աջակցության մեթոդները. շինհրապարակում կամավորական խմբեր չկան: Ծրագիրը, սակայն, ընթացքի մեջ է: Անշուք կացարանում ծնված ու երիտասարդության տարիներն անցկացրած տղան՝ Մանվելը, փորձում է իրականացնել ծնողների երազանքը և ավարտին հասցնել տարիների կիսակառույցը: Հայր և որդի համոզված են, որ արտաքին աշխարհի հետ ժամանակավոր սահմանափակումների ընթացքը կարող են շինարարությանը ծառայեցնել:

Հանրապետության տարբեր մարզերում այս օրերին ընթանում են ակտիվ աշխատանքներ: Ծրագրում ընդգրկված ընտանիքները ոգևորված են՝ տարիների երազանքն իրականացնելու հնարավորության համար: Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավարներն էլ կարևոր են համարում աջակցության թիրախն ու նպատակը: Վագոն-տնակներից և անբարենպաստ պայմաններից մարդկանց ազատելու որոշումն այս տարի տարածվելու է 37 ընտանիքի վրա:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Share