Բաժին. Սոցիալական

ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – «ԿԵՑՑԵ ՀԱՂԹԱՆԱԿԸ» ԱԿՑԻԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline)  հայտարարում է Հայրենական Մեծ Պատերազմի Հաղթանակի 65 ամյակին նվիրված «Կեցցե հաղթանակը» միջազգային  հայրենասիրական ակցիայի արդյունքների մասին:

Սույն թվականի ապրիլի 9-ից մինչև մայիսի 11-ը 1945 անվճար հեռախոսահամարին կատարվել է ավելի քան 88.000 զանգ, որոնց ընդհանուր տևողությունը կազմել է 189.000 րոպե:  Մասնավորապես, ավելի քան 15.000 զանգ գրանցվել է ակցիայի անցկացման վերջին 3 օրերի ընթացքում:  Հայաստանի Beeline բաժանորդները ավելի քան 600 անգամ պատվիրել և իրենց շարժական հեռախոսում զանգի փոխարեն տեղադրել են Հաղթանակի խորհրդանիշ դարձած երգերը, որոնց շրջանում ամենասիրվածը «День победы» երգն էր:

Ընկերության բաժանորդներն ամենօրյա Совинформбюро-ի տեսության միջոցով նաև պարբերաբար ծանոթանում էին այն իրադարձություններին, որոնք տեղի են ունցել Հայրենական Մեծ Պատերազմի վերջին մեկ ամսվա ընթացքում:

«Այս ակցիան հնարավորություն տվեց մեր բաժանորդներին ևս մեկ անգամ վերհիշել այդ տարիների նշանակալից իրադարձությունները և հարգել  Հայրենական Մեծ Պատերազմի հերոսներին, ովքեր նվիրեցին մեզ և մեր երեխաներին ամենաարժեքավորը` խաղաղություն և ազատություն»,- նշեց «ԱրմենՏել»-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Մեղեդին կամ տարբերանշանը բեռնելուց  ընկերության տրաֆիկի եկամուտը, ներառյալ «Իմ մեղեդին» ծառայությունից օգտվելու օրավարձը ֆինասական արդյունքներն ամփոփելուց հետո  ամբողջությամբ կփոխանցվեն Հայրենական Պատերազմի վետերաներին:

Նշենք, որ «Կեցցե հաղթանակը» ակցիայի շրջանակում  Beeline բջջային ցանցի բաժանորդները, հնարվորություն ունեին զանգահարելու 1945 անվճար հեռախոսահամարին և  իրենց շարժական հեռախոսում տեղադրել պատերազմական տարիներին ճանաչված երգերից մեկը  («Темная ночь», «Катюша», «Прощание славянки», «День победы», «Синий платочек»): Բացի այդ, բաժանորդները  կարող էին փոխել հեռախոսի պաստառը Հայրենական Մեծ Պատերազմի Հաղթանակի 65 ամյակին նվիրված պաշտոնական տարբերանշանով ինչպես նաև լսել  ամենօրյա Совинформбюро-ի տեսությունը, որը հնչել է խորհրդային ժողովրդի համար  այդ օրը ուղիղ 65 տարի առաջ:

Հիշեցնենք, որ ԱրմենՏել ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ)  «Վիմպելկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է:  «Վիմպելկոմ» ընկերությունների խումբն ընդգրկում է հեռահաղորդակցության օպերատորներ, որոնք մատուցում են ձայնային կապի և տվայների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ կապի ծառայություններ Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում  և Հայաստանում: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի արտոնագրերը ընդգրկում են ընդհանուր 340 մլն բնակչությամբ տարածքներ: Ծառայությունները մատուցվում են Beeline ապրանքանիշով: «Վիմպելկոմ» ԲԲԸ  առաջին ռուսական ընկերությունն էր, որը գրանցվեց Նյու-Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկագրով:

Share