Բաժին. Սոցիալական

ՀԲՄ. Բանկային համակարգը միացել է «Անհետաձգելի օգնություն Լիբանանահայերին» դրամահավաք–արշավին

Նպատակ ունենալով աջակցություն ցուցաբերել Բեյրութի աղետալի պայթյունից տուժած Լիբանանի մեր հայրենակիցներին՝ բանկային համակարգը ևս միացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած «Անհետաձգելի օգնություն Լիբանանահայերին» դրամահավաք – արշավին:

Այս նպատակով ՀԲՄ անդամ չորս բանկ դրամահավաք – արշավի միջոցով այսօրվա տվյալներով արդեն իսկ նվիրաբերել է 30մլն դրամ գումար: Տարբեր չափի դամական փոխանցումներ կատարվել են նաև համակարգի աշխատակիցների կողմից:

Մեր հայրենակիցներին մաղթում ենք քաջառողջություն և համբերություն:

Share