Սոցիալական

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը մինչ օրս հատուցել է 1527 ընտանիքի

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամից հայտնում են՝ մինչ օրս հիմնադրամը հատուցել է 1527 ընտանիքի, որից 1111-ը վերջին պատերազմի արդյունքներով։

«Հիմնադրամի «Կամուրջ» ֆինանսավորման ծրագրով ժամանակավոր հատուցումներ է ստանում 66 ընտանիք (հատուցումներին կարել է ծանոթանալ bit.ly/38p9RIN հղումով): Մոտ օրերին արդեն իսկ հատուցում կկատարվի 822 ընտանիքի (43 զինծառայողի, որոնք մեծ հավանականությամբ կստանան հաշմանդամության կարգ և 779 անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին)։

Համոզված ենք, որ յուրաքանչյուր հայ, անկախ հանգամանքներից, կուզենա նշել Հայոց բանակի օրը: Դրա լավագույն ձևը «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին նվիրաբերություն կատարելն է: Շնորհակալ ենք նվիրատուներին:

Փառք և խոնարհում բոլոր մարտիկներին», – ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում:

Share