Սոցիալական

ՌԴ ՊՆ. Խաղաղապահները Խնածախ բնակավայրին մարդասիրական օգնություն են փոխանցել

Մարդասիրական արձագանքման կենտրոնը կազմակերպել է օգնության առաքում Ասկերանի շրջանի Խնածախ բնակավայր:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Ռուսաստանյան խաղաղապահները բազմազավակ ընտանիքներին, տեղահանվածներին եւ փախստականներին տրամադրել են սննդի պատրաստման համար անհրաժեշտ պարագաներ, ծածկոցներ, բարձեր և այլն:

Ընտանիքներին օգնելուց բացի, խաղաղապահները բուժկետին և հիվանդանոցին են փոխանցել առաջնային ախտորոշման սարքավորումներ:

Share