Սոցիալական

«Գարնանային վազք» մրցարշավն այս տարի անցկացվում է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի ֆոնդը համալրելու առաքելությամբ

Մայիսի 2-ին, ժամը 10-ին, մեկնարկվում է «Գարնանային վազք» մրցարշավը, այն տեղի է ունենալու Երևանի թթվածնային կենտրոնում՝ Հրազդանի կիրճում։

Այս տարի մրցույթը կազմակերպվում է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի ֆոնդը համալրելու առաքելությամբ։

Միանալով մրցարշավին կարելի է համատեղել առողջ ապրելակերպն ու թիմային ուրախ մթնոլորտը՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, հաշմանդամություն ձեռք բերած զինվորներին ու նրանց ընտանիքներին կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրող Հիմնադրամի ֆոնդին օժանդակելով։

Գարնանային վազքը բոլորի համար է.

մրցատարածություններ են՝ 1կմ երեխաների համար, 5կմ, էստաֆետա 4*2.5կմ և 10կմ։

Գրանցվելու և մանրամասներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ։

2021թ․ Երևանի գարնանային վազքի կազմակերպիչներ են «Արմ Մարաթոն» հիմնադրամը, TriClub Yerevan մարզական ակումբը և «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը: 2021թ․ Երևանի գարնանային վազքի տիտղոսային հովանավորն է Ինեկոբանկը։ Պաշտոնական հովանավորներն են Բարրի կազմակերպությունը, Արմենբրոկ ներդրումային ընկերությունը և «Լիկվոր» ընկերությունը։

Share