Բաժին. Սոցիալական

IDbank. Արցախին աջակցող «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակներում հավաքագրվել է 8.65 մլն դրամ

Մարտի 1-ից մայիսի 31-ը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակներում հավաքվել է 8.648.000 դրամ, որը փոխանցվելու է Վիվա հիմնադրամին։

Վիվա հիմնադրամն աջակցում է Արցախին՝ վերապատրաստելով բժիշկներին, ապահովելով բուժսարքավորումները ու հոգալով վիրավոր զինվորների բուժման մասին։ «Մի դրամի ուժը» ներդրում է Հայաստանում կենսական և ռազմավարական կարևորություն ունեցող մի շարք ոլորտների զարգացման գործում։

Շարունակեք վճարել IDBanking.am-ով, Իդրամով, IDBank-ի և Իդրամի տերմինալներով, և ձեր ամեն վճարումից 1 դրամ բանկն իր միջոցներից կփոխանցի «Մի դրամի ուժը» սոցիալական նախաձեռնությանը։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Share