Բաժին. Սոցիալական

Դրամահավաք՝ Կարեն Վարդանյանի անվան ԱԹՍ-ների թռիչքուղի կառուցելու նպատակով

Կարեն Վարդանյանի կողմից տարիներ շարունակ ղեկաված Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UATE), Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը և Ստարտափ Արմենիա հիմնադրամի աջակցությամբ մեկնարկել է դրամահավաք՝ Կարեն Վարդանյանի անվան «դրոնների օդանավակայան» կառուցելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է Starthub Armenia-ն։

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մեծագույն գործիչ, լուսահոգի Կարեն Վարդանյանն իր մասնագիտական և հասարակական գործունեության վերջին տարիներն ամբողջովին նվիրել է տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ Առաջատար տեխնոլոգիական երկիր ունենալու իր նվիրական երազանքի իրականացումն այժմ շարունակում են իր ընտանիքը և համախոհները։

Համապարփակ ինժեներական կրթության՝ հատկապես ԱԹՍ-ների նախագծման և կիրառման ոլորտում կրթական հնարավորությունների կազմակերպումը ձեռք է բերել օրհասական բնույթ։ Լոռվա մարզի Լեռնապատ գյուղում այժմ կառուցվում է ԱԹՍ թռիչքուղի, որը հետագայում բոլորիս աջակցության շնորհիվ կարող է դառնալ ամբողջական ԱԹՍ օդանավակայան։ Համալիրի կառուցումն իր ենթակառուցվածքներով ավարտին հասցնելու համար ֆինանսական ներդրումների անհրաժեշտություն է առաջացել, ուստի ակնկալում ենք ձեր աջակցությունը, որպեսզի Հայաստանում միասին հիմնենք կրթական և արտադրական ԱԹՍ-ների առաջին օդանավակայանը։

Կարեն Վարդանյանի անվան ԱԹՍ օդանավակայանը կծառայի որպես ՀՀ-ում գործող և ապագայում մեկնարկվող ԱԹՍ խմբակների և մասնագիտական ընկերությունների կենտրոն, որտեղ պատանիներին կփոխանցվեն համապարփակ ինժեներական գիտելիքներ և անհրաժեշտ գործնական հմտություններ։ ԱԹՍ օդանավակայանը հիմքեր կստեղծի կենսական նշանակություն ունեցող այս ոլորտի զարգացման և նորարարական մշակույթի տարածման գործում, կնպաստի մեր ազգային անվտանգության ամրապնդմանը։

Նախագծի իրականացման համար անհրաժեշտ է 110 հազար ԱՄՆ դոլար։

Դուք ևս աջակցեք դրամահավաքին, որպեսզի միասին կառուցենք մեր երազանքների տեխնոլոգիապես հզոր, միասնական և հաղթական հայրենիքը։

Շնորհակալ ենք ձեր հանգանակության համար:

Նաև կարող եք փոխանցել ձեր նվիրատվությունը անմիջապես հետևյալ հաշիվների միջոցով՝

Սուրեն Վարդանյան

  • AMD | 2052255087171001
  • USD | 2052255087171020
  • RUB | 2052255087171040
  • EUR | 2052255087171041
  • Idram | 588194424
  • Paypal | paypal.me/tovmasyananna
Share