Բաժին. Սոցիալական

Արա Զոհրաբյանը՝ Հայաստանում ամուսնալուծությունների թվի կտրուկ աճի մասին

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ԳՄ պատասպանատու և ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն իր ֆեյսբության էջում անդրադարձ է կատարել Հայաստանում ամուսնալուծությունների ցուցանիշներին.

ՊԵՏՔ Է ՀԱՍԿԱՆԱԼ ԵՎ ՎԵՐԱՑՆԵԼ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Ընտանիքը հասարակության բնական և հիմնական բջիջն է: Ընտանիքը պետության մանրակերտն է (նախանմուշը): Շատ մտահոգիչ են ամուսնությունների և ամուսնալուծությունների վիճակագրական տվյալները (իրական պատկերն ավելի մռայլ է): Այսպես,

  • 2009թ. գրանցվել է՝ 18.773 ամուսնություն և 2.829 ամուսնալուծություն: Այսինքն 2009թ. ամուսնալուծվածների տոկոսը ամուսնացածների համեմատ կազմում է 15%:
  • 2019թ. գրանցվել է՝ 15.561 ամուսնություն և 3.880 ամուսնալուծություն: Այսինքն 2019թ. ամուսնալուծվածների տոկոսը ամուսնացածների համեմատ կազմում է 25%:
  • 2009 թվականի համեմատությամբ 2019 թվականին ամուսնությունների քանակը նվազել է 3.212-ով, իսկ ամուսնալուծությունների քանակն աճել է 1.051-ով: Այս թվերը պետք է գումարել և կստանանք 4.263, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում 4.263 ընտանիք չի կազմավորվել (չի մնացել կազմավորված):

Ըստ բնակավայրերի (մարզերի) 2019թ. ամուսնալուծություններն ունեն հետևյալ պատկերը՝

  • Ամենամեծ տոկոսը՝ 1. Լոռու մարզում է՝ 32%.
  • Ամենափոքր տոկոսը՝ 11. Գեղարքունիքի մարզում է՝ 11%.
  • 2. Երևանում՝ 29%, 3. Շիրակի մարզում՝ 27,5%, 4. Սյունիքի մարզում՝ 24,5%, 5. Կոտայքի մարզում՝ 24%, 6. Արարատի մարզում՝ 22%, 7. Արագածոտնի մարզում՝ 21%, 8. Արմավիրի մարզում՝ 19,6%, 9. Տավուշի մարզում՝ 16,3%, 10. Վայոց Ձորի մարզում 14,5%:

Պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի պարզելու ամուսնալուծությունների իրական պատճառները, փորձի բացահայտել, թե ինչ պայմաններն են հանգեցնում, օրինակ՝ Լոռու մարզում, ամուսնալուծությունների մեծ քանակին, և ինչ պայմաններն են ապահովում, օրինակ՝ Գեղարքունիքի մարզում, ամուսնալուծությունների փոքր քանակը:

Մեկ հետաքրքիր փաստ ևս: Ինձ թվում էր, թե որքան երկար է ամուսնական զույգն ապրում միասին, ապա ավելի ամուր են ամուսնական կապերը: Վիճակագրական տվյալներն ուղիղ հակառակի մասին են վկայում:

Ըստ ամուսնության տևողության, 2019 թվականի 3880 ամուսնալուծությունները բաշխվում են հետևյալ կերպ՝

  1. մինչև 1 տարի – 5%
  2. 1-4 տարի – 20%
  3. 5-9 տարի – 20,3%
  4. 10-14 տարի – 16%
  5. 15-19 տարի – 8,7%
  6. 20 և ավելի տարի – 30%:

Ժողովրդագրական քաղաքականությունը պետք է իրականացվի այնպես, որ այն ազդի և՛ բնակչության թվաքանակի ավելացման, և՛ դեմոգրաֆիական մյուս գործընթացների վրա (ամուսնության և մանկածնության խթանում, ամուսնալուծության պատճառների վերհանում, աբորտների սահմանափակում, կենսամակարդակի բարձրացում և այլն)։

Կունենանք ամուր ընտանիք, կունենանք ամուր պետություն:

Share