Սոցիալական

Լավագույնը՝ լավագույններին․ վերջին սերնդի սարքավորումը կծառայի հայ զինվորին

Հայաստանի բանկերի միության նախագահ Արտակ Անանյանի և գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի Զինվորի Տուն Վերականգնողական Կենտրոն այցի նպատակն էր ծանոթանալ երկկողմ համագործակցության շրջանակում բանկերի ֆինանսավորմամբ Զինվորի տան համար ձեռք բերված էլեկտրոնեյրոմիոգրաֆիայի սարքի աշխատանքին:

Այն վերջին սերնդի եզակի սարքավորում է, որը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ դարձնել վիրավոր զինվորների վերականգնողական բուժումը, իրականացնել դինամիկ վերահսկողություն բուժման ամբողջ ընթացքում: ԷՆՄԳ հետազոտությունը համարվում է ոսկե ստանդարտ հետազոտություն ծայրամասային նյարդերի վնասման դեպքում: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի բանկերի միության և Զինվորի տան գործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու և շարունակական դարձնելու հարցերը։

 

Share