Սոցիալական

ՀԿԵ. Նոր ուսումնական տարին մեկնարկեց երկաթուղայիններից ստացած նվերներից

Ֆիոլետովո գյուղի դպրոցը նոր ուսումնական տարվա մեկնարկը կրկին նվերներով դիմավորեց: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերություն ավարտեց վերանորոգման աշխատանքների հերթական փուլը՝ վերանորոգվեցին դասասենյակները և դպրոցի ճաշարանը: Իսկ գրադարանային ֆոնդը համալրվեց նոր դասագրքերի հերթական խմբաքանակով:

Շնորհավորելով աշակերտներին և ուսուցիչներին՝ ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը նորանոր հաջողություններ և համբերություն մաղթեց նրանց, նշեց, որ երեխաներին սպասում է կյանքի նոր, հետաքրքիր փուլ, որը լի է նոր գիտելիքներով, գաղափարներով, նպատակներով և ընկերներով: 

Շնորհավորանքներին միացավ նաև Հայաստանում այցով գտնվող «Ռոսպրոֆժել» -ի նախագահ Սերգեյ Չերնոգաևը:

Հարավկովկասյան երկաթուղին առաջին անգամ չէ, որ աջակցություն է ցուցաբերում  Ֆիոլետովոյի դպրոցին: Ընկերությունն արդեն աջակցել էր դպրոցի վերանորոգման աշխատանքների իրականացման և ինտերակտիվ ուսուցման դասարանի կահավորման գործին, բազմիցս դասագրքեր էր նվիրել դպրոցի գրադարանին, վերանորոգել դպրոցի տանիքը, դասասենյակները, մարզադահլիճը, որը չէր շահագործվում 1988 թվականի երկրաշարժից հետո, ինչպես նաև վերականգնեց ջեռուցման համակարգը, կոսմետիկ վերանորոգեց դպրոցի երկու մասնաշենքերը, հիմնովին և անհրաժեշտ տեխնիկա տրամադրել աշխատանքային ուսուցանման դասասենյակը:

Երկաթուղայինները դպրվերանորոգել իոցին նվիրեցին անհրաժեշտ աուդիո և համակարգչային տեխնիկա, նոր դպրոցական սեղաններ տարրական դասարանների համար: 

Առանց ուշադրության չեն մնացել և Սանահին կայարանում գտնվող Ալավերդի քաղաքի №3 մանկապարտեզի սաները. Այստեղ կառուցվել է մանկական խաղահրապարակ: 

Share