Բաժին. Սոցիալական

Արյունաբանական կենտրոնում բացվեց Հայաստանում առաջին մանկական պալիատիվ խնամքի կլինիկան

Սեպտեմբերի 28-ին «Սիթի օֆ Սմայլ / Ժպիտների քաղաք» հիմնադրամի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ և ԱՄՆ-ի Սուրբ Հուդա մանկական քաղցկեղի հետազոտական կենտրոնի խորհրդատվական աջակցությամբ Պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում բացվեց Հայաստանում առաջին մանկական պալիատիվ խնամքի կլինիկան:

Մանկական պալիատիվ (ամոքիչ) բժշկական օգնության առաքելությունն է ֆիզիկական, զգայական և հոգևոր խնամք ապահովել այն երեխաների համար, որոնց հիվանդությունը չի արձագանքում բուժմանը՝ հնարավորինս բարելավելով պացիենտի և նրա ընտանիքի անդամների կյանքի որակը։

Կլինիկայում առկա են 5 հիվանդասենյակներ, խաղասենյակ, խոհանոց: Բոլոր հիվանդասենյակներում կան նաև հատուկ հարմարեցված սանհանգույցներ։

Այս անչափ կարևոր նախագծի կենսագործման հարցում Հիմնադրամի կողքին լինելու և իրենց ներդրումն ունենանու համար մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում բարերարներին․
  • Ամերիաբանկ,
  • Ֆոքըս օն Չիլդրեն Նաու,
  • Շուշի Պարախումբ,
  • Սերժ և Արաքսյա Անգելյաններ։
Անչափ շնորհակալ ենք այն կազմակերպություններին ու անհատներին, ի պատիվ որոնց անվանակոչված են կլինիկայի սենյակները․
  • Ֆոնդասիոն Արմենիա Սուիս ԲՀ,
  • Սաթենիկ Սաֆարյանի ընտանիք,
  • Լեյլի Սիմոնյանի ընտանիք,
  • Հայգ Ինգլիշի ընտանիք,
  • FRF / Բողոս Աթիկյանի ընտանիք,
  • Թովմասյան Հիմնադրամ։
Իրենց գործուն աջակցությունը Հայաստանում առաջին մանկական պալիատիվ խնամքի կլինիկայի կայացման գործում ունեցել են նաև.
  • «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցը,
  • «Վալան Պրոֆ» ՍՊԸ,
  • «Զիգզագ» ՍՊԸ,
ինչի համար շա՜տ շնորհակալ ենք։

Համաշխարհային պրակտիկայում մանկական պալիատիվ կամ ամոքիչ խնամքը հանդիսանում է քաղցկեղ ունեցող երեխաներին մատուցվող համալիր ծառայությունների անհրաժեշտ բաղադրիչներից մեկը, և մենք երախտապարտ ենք, որ այն այժմ հասանելի է նաև մեր երեխաների և նրանց ընտանիքների համար։

«Սիթի օֆ Սմայլ / Ժպիտների քաղաք» հիմնադրամ

Share